ՍՊԱՍՎՈւՄ Է ...


  • ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ
  • Սերժ Սարգսյանի իմպիչմենտի քննարկումն ու հրաժարումը

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

(«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ)

1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, եւ երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։ ... շարունակությունը

Պաշտոնական

ՀԱԿ ընտրական դաշինքի համամասնական թեկնածուների ցուցակ

1    Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի, Հայոց Համազգային Շարժում

2    Դեմիրճյան Ստեփան Կարենի, Հայաստանի ժողովրդական կուսակցություն
3    Սարգսյան Արամ Զավենի, Հանրապետություն
4    Մանուկյան Արամ Վիգենի, ՀՀՇ
5    Զուրաբյան Լևոն Արամի, Անկուսակցական
6    Սարգսյան Լյուդմիլա Նարիմանովի, ՍԴՀԿ
7    Փաշինյան Նիկոլ Վովայի, Անկուսակցական
8    Բագրատյան Հրանտ Արարատի, Ազատություն կուսակցություն
9    Ջհանգիրյան Գագիկ Վրեժի, Անկուսակցական
10  Սուքիասյան Խաչատուր Ալբերտի, Անկուսակցական
11  Պետրոսյան Վիոլետտա Մուշեղի, Անկուսակցական
12  Սուքիասյան Սարիբեկ Ալբերտի, Անկուսակցական
13  Միքայելյան Սասուն Մեխակի, Անկուսակցական
14  Մալխասյան Մյասնիկ Ժորայի, Անկուսակցական
15  Մինասյան Ստեփան Երվանդի, ՀԺԿ
16  Թադևոսյան Զոյա Աղվանի, Անկուսակցական
17  Մաթևոսյան Դավիթ Ղևոնդի, Անկուսակցական
18  Մակեյան Պետրոս Ստեփանի, Ժողովրդավարական Հայրենիք
19  Խաչատուրյան Վահագն Գառնիկի, Անկուսակցական

20  Հովհաննիսյան Հովհաննես Սերգեյի, Հայաստանի Լիբերալ կուսակցություն

Շարունակությունը տեսնելու համար սեղմիր ԱՅՍՏԵՂ

RSS feeds loading...

ԻՄՊԻՉՄԵՆՏ


27 Նոյեմբեր 2011


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` "Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության (Հոդված 2), ինչպես նաև պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չկատարման, որոնք հանգեցրել են սահմադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5):

 

Ըստ այսմ` առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետևյալ հիմքերը.

 

 

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը` դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողություններ և այդկերպ կարարել իշխանության յուրացում:

 

Մասնավորապես, Ս. Սարգսյանը

 

1. Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ Վարչապետը կի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով ՀՀ նախագահի թեկնածու` բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի պաշտոնակատար է: Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը` ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները: Դրանով նա ոտնահարել է սսհմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4): Շարունակությունը կարդալու համար սեղմիր

 


ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ

ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը: Շարունակությունը կարդալու համար սեղմիր

Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

Ընտրական համակարգի արատները

 

2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը: Շարունակությունը կարդալու համար սեղմիր